Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Շահողը թուրք-ադրբեջանական տանդեմն է

Շահողը թուրք-ադրբեջանական տանդեմն է
20.04.2023 | 22:33

Այսօրվա Հայաստանը հիշեցնում է Երևանի «Մալաթիա» շուկան: Ինչպես «Մալաթիայի» առևտրականները, այնպես էլ Հայաստանի օրվա իշխանություններն զբաղված են «տալ-առնելով»: «Մալաթիայի» առևտրականներն իրենց համար նախընտրելի գնով թուրքական ապրանքն են փորձում «փաթաթել» անճաշակ գնորդների վզին, իսկ Հայաստանի իշխանությունները (ցանկացած գնով) կործանվող Հայրենիքից մնացած փշրանքները՝ երկրից ու աշխարհից անտեղյակ սեփական զոմբիների վրա:

Ամենացավալին այն է, որ երկու դեպքում էլ գլխավոր շահողը թուրք-ադրբեջանական տանդեմն է:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 3438

Մեկնաբանություններ